News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես ուսումնասիրել եմ Երեւանի հանրկրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմը եւ ապշել եմ։  Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, Աժ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Պարզվում է այս երկու տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել  այդ կազմում, կազմում ներառվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, ԱԺ պատգամավորներ, նրանց օգնականներ, Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ։ Ինչո՞ւ եմ ապշել, պարոն նախարար,  որովհետեւ դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են, եւ դա ճիշտ չէ։ Հիմա ինչպե՞ս հասկանանք ձեր այդ քայլը։ Միայն խնդրում եմ չասեք, թե դուք նախկինների պես չեք, դուք ուրիշ եք։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ գործ ունեն ՔՊ ակտիվիստները դպրոցի կառավարման խորհուրդներում։ Հարգելի ԱԺ պատգամավորներ՝ պարոն Վաղարշակ Հակոբյան, պարոն Պապոյան, տիկին Հովսեփյան դուք ի՞նչ գործ ունեք կառավարման խորհուրդներում, ձեր օգնականները ի՞նչ գործ ունեն այնտեղ»,-ասաց նա։

Տպել
Ամենաշատ