News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 17
USD
479.05
EUR
519.43
RUB
7.57
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Մենք կրկին ֆունդամենտալ բախման առջեւ ենք կանգնած. Մենք խոսում ենք երեւույթներից, համակարգերից, բայց պատասխանը լինում է կրկին անձերով պայմանավորված: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Մենք ասում ենք՝ միասին պայքարում էինք, որպեսզի դպրոցների հոգաբարձուների խորհուրդներում չլինեն քաղաքականացված դեմքեր, ընտրությունները չլինեն քաղաքականացված, դուք ասում եք՝ մեր կուսակցական անդամները դեռեւս ներկուսակցական տնօրեններ չեն ընտրել: Մենք նորից գալիս ենք բարի թագավորի եւ համակարգ կառուցելու երկընտրանքի առաջ»,-ասաց Գորգիսյանը:

Դա դիմեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին՝ նշելով. «Պարոն նախարար ջան, եթե մենք խոսում ենք անցյալում մնալու մասին, ինձ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ դուք չեք գիտակցել, որ դուք արդեն ,5 տարի իշխանություն եք, եւ էլ չկան այլ իշխանություններ, ում դեմ պետք է պայքարել: Դուք պետք է նոր համակարգեր կառուցեք: Եթե կան խնդիրներ, հին գործիքներով նոր արդյունքի չենք կարող հասնել, որովհետեւ մենք միասին էինք պայքարում այդ խնդիրները այդ գործիքներով լուծելու դեմ»:

Նա նշեց, որ իշխանությունն իրենց մեղադրում է հին հռետորաբանության մեջ մնալու մեջ, ապա գրպանից հանեց իսկական բումենագ ու շարունակեց. «Սա կոչվում է բումերանգ, եթե սա շպրտում ես, հետո հետ է գալիս: Փորձե՞նք»:

ԱԺ նախագահն արձագանքեց. «Էս զե՞նք եք բերել ԱԺ նիստերի դահլիճ»:

Գեւորգ գորգիսյանը պատասխանեց, որ սա հուշանվեր է. «Խնդրում եմ, եկեք հարգենք ինստիտուտներն առաջին հերթին եւ այս ամբիոնից ԱԺ-ի հետ չխոսենք քամահրանքով, բարձր տոնայնությամբ եւ  վերեւից: Մենք խորհրդարանական երկիր ենք ուզում կառուցել, եւ մենք ուզում ենք, որ իրար հարգելով, իրար օգնելով լուծենք այն բոլոր խնդիրները, որ կուտակվել են: Չի կարելի անընդհատ հետ գնալ հին խոսակցությանը, թե ով է սեւ, ով՝ սպիտակ, ով է հին, ով է նոր: Ուղղակի եկեք աշխատենք ու կառուցենք»:

Նրա խոսքի վերջում Արարատ Միրզոյանը ժպիտով ասաց. «Պարոն Գորգիսյան ջան, հարց չկա, ավելի մեղմ իրար նկատմամբ դիրքավորվենք, բայց էլ զենք մի բերեք ԱԺ նիստերի դահլիճ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել