News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Razm.info մասնագիտացված կայքին հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) հայտնի է 2019թ․ 49 զինծառայողի մահվան մասին, որոնցից 14-ը ժամկետային են։

2019-ին պաշտպանական գերատեսչությունները և քննչական կոմիտեն հայտնել են 19 զինծառայողի մահվան մասին, մյուս 39 դեպքի մասին առաջինը հայտնի է դարձել մամուլից (9 դեպք) կամ ՀՀ դատախազություն ուղարկված Ռազմինֆոյի հարցման պատասխաններից (21 դեպք)։

Նշենք, որ պետական կառույցները ունեն բանակում մահվան դեպքերը տարբերակում են որպես «ծառայության հետ կապված» և «ծառայության հետ չկապված»։ Վերջինների դեպքում պաշտպանական գերատեսչությունները հաղորդագրություն չեն տարածում, սակայն 2019–ին, ըստ դատախազությունից եկած գրությունների, գրանցվել է պաշտպանական գերատեսչությունների կողմից երեք զինծառայողի «ծառայության հետ կապված» մահվան դեպք, որոնց մասին չի հայտարարվել․ Էդգար Գրիգորյան, Արծվիկ Ղարիբյան, Արայիկ Ծատրյան։

Ռազմինֆոն մարտական է համարում հակառակորդի գործողությունների, ինչպես նաև առաջնագծում ականների պայթյունների հետևանքով կորուստները։ Ոչ մարտական ենք հաշվում սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն) պատճառով կորուստները։

Նախորդ տարում հակառակորդի կրակից զոհվել է 4 զինծառայող՝ հունիս, հուլիս և հոկտեմբեր ամիսներինին։

Թվով 45 ոչ մարտական կորուստների պատճառներն եղել են ինքնասպանությունը/ինքնապանության հասցնելը (10 դեպք), ավտովթարները (15), հիվանդությունները (13), սպանությունները (4), զենքի հետ վարվելու կանոնների խախտումը (1), դժբախտ պատահարները (2):

Նշենք, որ Ռազմինֆոն սկսել է հայկական բանակի կորուստների վիճակագրություն կազմել 2013 թվականից և այդ տարուց ի վեր 2019–ին գրանցվել է ամենափոքր թվով մարտական կորուստները։

Ինչ վերաբերում է վիրավորներին, նշենք՝ ըստ դատախազության տրամադրած տվյալների, 2019 թվականի ընթացքում հակառակորդի գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել հայկական զինված ուժերի 14 զինծառայող, 2018-ին՝ 22, 2017-ին՝ 50։

Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բաց աղբյուրներից և գերատեսչություններին ուղարկված լրագրողական հարցումներից:

Տպել
Ամենաշատ