News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Հունվարի 25-ին, ժամը 02:54-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռազմիկ Գ., ծնված 1983 թ.) բախվել է ավտոճանապարհի բաժանարար հատվածում գտնվող ծառին, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է:

Ավտոմեքենայի ուղևորներ Արմինե (ծնված 1984 թ.), Հեղինե (ծնված 2011 թ.) և Մեսրոպ (ծնված 2005 թ.) Գ.-երը տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Հեղինե և Մեսրոպ Գ.-երը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ռազմիկ Գ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 02։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ռազմիկ Գևորգյանը իր վարած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Օշական ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում առկա ծառին, կոտրել այն և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել առևտրի կրպակի պատին և 1 մետր բարձրությունից կողաշրջվելով հայտնվել է այգում։ Վարորդին և նրա ուղևորներ՝ համագյուցիներ, 36-ամյա Նարինե Գևորգյանին, 15-ամյա Մեսրոպ Գևորգյանին, 11-ամյա Հեղինե Գևորգյանին և 35-ամյա Սարգիս Ոսկանյանին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, որից հետո ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է՝ մի մասին՝ «Աշտարակ», մի մասին՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ

Փաստի առթիվ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու ուղևորներն ազգականներ են և Օշական էին վերադառնում ծննդյան արարողությանը մասնակցելուց հետո։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով վերամբարձ կռունկով դուրս է բերվել նշված վայրից և տեղափոխվել ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ