News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ներդրել ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ, որն ընդունված է շատ երկրներում: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դեկտեմբերի 31-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը լեփ-լեցուն դահլիճում հանդես եկավ տոնական համերգով: Տոնական օրերին փոքրերի, մեծահասակների և ընտանիքով այցելելու համար կազմակերպվել է շուրջ 20 ներկայացում: Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը։ 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54 802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3 788-ը ներկայացել է հրավիրատոմսով»:

Վարչապետը մանրամասնեց, թե ինչու է տոմսերի պահն առանձնապես շեշտում․ «Տոմսերի պահն առանձնապես շեշտում ենք, որովհետև ընդունված բան է եղել, այսօր նույնիսկ ամենաապահովված մարդիկ համերգների համար տոմս չեն առնում, սպասում են, որ իրենց հրավիրատոմս ուղարկեն, ինչը պրոբլեմ է առաջացնում, որովհետև մշակութային կազմակերպությունները մտածում են, որ իրենք պետք է ուրիշներին լավություն անեն, պետությունն էլ պետք է իրենց ֆինանսավորի։ Մենք ասում ենք ոչ, պետությունը իհարկե պետք է ֆինանսավորի, բայց դուք պետք է սեփական միջոցներ գեներացնեք, պետք է բոլոր մշակութային օջախները իմանան, որ այսուհետև իրենց  աշխատանքը տնօրենների աշխատանքը մասնավորապես գնահատվելու է ըստ այնմ, թե ինչքան տոմս է վաճառվել և որքան սեփական եկամուտ է գեներացվել։ Երբ մենք Ամանորի ներ տրամաբանությունը ներդնում էինք, մարդիկ կային էլի որոշել էին մեզ մեղադրել ապազգային քաղաքականության մեջ։ Ասում էին ինչպես կարելի է մարդկանց Ամանորին հրավիրել թատրոն, համերգ, հրավիրել Հանրապետության հրապարակ՝ համերգի, չէ որ դա ընտանեկան տոն է, այդ տոնը պետք է նշել հայրական օջախում։ Այնպիսի տպավորություն էր, որ այդ ասողների իշխանության տարիներին Հայաստանի 70 տոկոսը թիֆլիսահայ էր, հայրական օջախները Թիֆլիսում էր։ Իհարկե այս տարի մեր շատ հայրենակիցներ գնացել են Վրաստանում նշելու, նորմալ է՝ ՀՀ քաղաքացիներն ունեն ազատ տեղաշարժի իրավունք, որտեղ ուզում են, այնտեղ կարող են նշել, բայց մենք ուզում ենք Վրաստանի, ԱՄԷ-ի, Իտալիայի և մյուս երկրների նման ՀՀ-ն նույնպես գրավիչ դարձնել Ամանորը նշելու համար։ Ուրախ եմ, որ Սփյուռքի մեր բազմաթիվ, հազարավոր հայրենակիցներ արձագանքեցին իմ կոչին և եկան Երևանում Ամանորը նշելու, հույս ունեմ, որ գոհ են մնացել։ Այստեղ ես վիճակագրության անհրաժեշտություն չունեմ, քանի որ դեկտեմբերի 31-ին Երևանի փոքր կենտրոնում շրջում էի և բոլոր տեղերից լսվում էր արևմտահայերեն խոսքը, բազմաթիվ մարդկանց հետ եմ շփվել, սրճարաններում ներկաների 70-80 տոկոսը սփյուռքահայեր էին»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ