News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները քաղաքական ակտիվություն միշտ ցուցաբերել են։ Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրած իր ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ես չեմ նեղվում, ես ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ իմ ընտանիքը քաղաքական ակտիվություն միշտ ցուցաբերել է։ Ասում են՝ ինչի է հարցազրույց տալիս ձեր դուստրը։ Իմ որդին եւ դուստրը հարցազրույցներ են սկսել տալ «Կոշ» եւ «Արթիկ» ՔԿՀ-ների պատերի տակ։ Ասում են՝ ինչո՞ւ է ակտիվ ձեր կինը, վերջերս հրապարկվեց փաստ, երբ բանտում էի, նա քաղաքականապես ակտիվ էր։ Մենք ուզում ենք, որ ՀՀ քաղաքացիները լինեն ակտիվ։ Ես քաջալերում եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք իրենց ակտիվությամբ քաջալերեն ուրիշ կանանց՝ լինել հանրային քաղաքական իմաստով ավելի ակտիվ»։

Տպել
Ամենաշատ