News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է գործող իշխանությանից՝ հետ կանգնել Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների հակապետական եւ հակաժողովրդավարական գործելակերպից:

Կուսակցության խորհրդի տարածած հայտարարությունում ասվում է. «2019 թվականի դեկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ՀՀ Նախագահը, չնայած տարբեր քաղաքական ուժերի եւ մասնագիտական շրջանակների կոչերին, այնուամենայնիվ ստորագրեց, դրանով զարկ տալով Սահմանադրական դատարանի շուրջ լարվածության հերթական շրջափուլին:

Գործող իշխանությունն անցած 2019 թվականի ամբողջ ընթացքում փորձել է ձեւավորել մի թյուր պատկերացում, թե Սահմանադրական դատարանում առկա է ճգնաժամ, պայմանավորված նրանով, որ նրա դատավորների մեծ մասը ընտրվել են նախորդ իշխանության օրոք, եւ նպատակ է դրել ամեն գնով նրանց պաշտոնանկ անել։ Այդ նպատակին հասնելու համար այն գործի են դրել տարբեր մեխանիզմներ, ներառյալ Սահմանադրական դատարանի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ԱԺ միջնորդության ներկայացումը, այնուհետեւ նրա նկատմամբ քրեական մեղադրանք առաջադրելը, դատավորների նկատմամբ անթաքույց հոգեբանական ճնշումը եւ տարբեր էժանագին շահարկումները՝ նպատակ ունենալով ձերբազատվել գործող իշխանության համար անցանկալի դատավորներից, եւ սեփական միանձնյա վերահսկողությունը հաստատել Սահմանադրական դատարանի նկատմամբ:

Մենք խորապես համոզված ենք, որ իրական ժողովրդավարության գոյությունը պայմանավորված է իշխանության մարմինների միջեւ զսպումների եւ հակակշիռների կուռ համակարգի առկայությամբ, որում անփոխարինելի է Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ դերն ու քաղաքական իշխանությունների փոփոխության դեպքում նրա գործունեության շարունակականության ապահովումը: Ավելին, վստահ ենք, որ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից ճնշումներին դիմագրավելու եւ իրենց սահմանադրական առաքելությունը պատվով շարունակելու պարագայում մեր պետությունը մեծ առաջընթաց կարձանագրի ժողովրդավարացման ճանապարհին՝ ապահովելով օրենքի գերիշխանության ամրապնդման հետեւողական ընթացքը: Հակառակը կլինի նահանջ ժողովրդավարությունից, եւ մեզ կվերադարձնի ավտորիտար կառավարման վատթարագույն ավանդույթներին, երբ պետական իշխանության բոլոր մարմինները կառավարվում են մեկ անձի կամ խմբավորման կողմից:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը պահանջում է գործող իշխանությանից՝ հետ կանգնել Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումների հակապետական եւ հակաժողովրդավարական գործելակերպից, եւ իր զորակցությունն է հայտնում Սահմանադրական դատարանի բոլոր այն դատավորներին, որոնք չընկրկելով, կշարունակեն պատվով կատարել իրենց սահմանադրական առաքելությունը:

Միաժամանակ կոչ ենք անում բոլոր առողջ քաղաքական եւ հասարակական ուժերին՝ գիտակցել պահի կարեւորությունը եւ միասնականորեն հակազդել տեղի ունեցող հակապետական գործողություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ