News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է. իմ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում հրեական համայնքին եւ ոգու տոկություն մաղթում Հոլոքոստը վերապրածների ժառանգներին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հոլոքոստն ու Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ երբեւէ տեղի ունեցած ամենասարսափելի ոճրագործություններից են:

Ցեղասպանությունների դատապարտումն ու դրանց պատշաճ գնահատականի արժանացնելն կարեւորագույն հարց է՝ նման ոճրագործությունները կանխարգելելու համար ու ի նշան հարգանքի անմեղ զոհերի հիշատակի առաջ:

Այս լուսանկարներում Երեւանի Օղակաձեւ զբոսայգում տեղադրված Հոլոքոստի եւ Ցեղասպանության զոհերի հուշարձանն է: Դրա երկու սյուները խորհրդանշում են երկու հայերի եւ հրեաների ճակատագրերի հարցում նմանությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ