News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 19
USD
478.95
EUR
518.37
RUB
7.51
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


ՀՀ Պաշտպանության նախարարությունը նախորդ տարվա ընթացքում  գրեթե լուծել է մահացած զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրը: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, նախագահականում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Մենք մի շարք միջոցառումներ արդեն իսկ ձեռնարկել ենք, որպեսզի նրանց սոցիալական վիճակը ավելի բարելավի, դա վերաբերում է ե΄ւ համապատասխան վճարներին ե΄ւ բնակարանային ապահովման խնդիրներին: Անցած տարվա ընթացքում Երեւանում այն զինծառայողները, որոնք զոհվել են, նրանց ընտանիքների բնակարանային պայմանները գրեթե բավարարել ենք, գոնե 95 տոկոսով, հիմա անցել ենք մարզերում»,- ասել է նա:

Փոխնախարարը հավելեց, որ իրենք ոչ միայն  շեշտը դրել են սպառազինության ավելացման, այլ նաեւ համաժամանակյա սպաների աշխատավարձերի բարձրացման վրա եւ  հույս ունի այդ տենդենցները պահպանել 2020 թվականին:

Նա հավելեց, որ այս տարի երկրորդ կիսամյակից կտրվի 500 շահառուի հիպոթեքային պայմաններով բնակարաններ ապահովելու ծրագգրի մեկնարկը, ծրագրի ֆինանասական մասն ապահովված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ