News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Պաղեստինում Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող Էյնաբուս արաբական գյուղում անհայտ անձինք դպրոց են այրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այս մասին հայտնել է իսրայելական ոստիկանությունը:

«Ոստիկանությունը միջադեպի մասին հաղորդում է ստացել: Էյնաբուսի դպրոցում հայտնաբերվել են պատերին արված գրաֆիտիներ, դպրոցի գույքը վնասվել է»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանության կողմից իրադարձությունների վայրում արված լուսանկարներում երեւում է, որ դասարանում այրվել են պատերն ու սեղանները: Անհայտ անձինք նաեւ սպառնալիքներով գրություններ են թողել: Գրության մեջ նշվում է հրեական Կումի Ուրի առաջադիրքի անվանումը: Կումի Ուրիում անօրինական կառույցների ապամոնտաժման օպերացիան Իսրայելի սահմանային ոստիկանությունն անցկացրել է հունվարի 15-ին: Ավելի ուշ բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել:

Ամենայն հավանականությամբ, խոսքը «թագ մեհիր» (եբրայերենից թարգմանաբար՝ «գին») ակցիայի մասին է:   

Նման դեպքերում սովորաբար կասկածում են հրեական շրջանակների ուլրտաաջ ներկայացուցիչներին: Նման ակցիաների թիրախ են դառնում Իսրայելում, Արեւելյան Երուսաղեմում, Հորդանանի Արեւմտյան ափին մուսուլմանական եւ քրիստոնեական օբյեկտները, պաղեստինցիների եւ իսրայելցի արաբների գույքը եւ նույնիսկ իսրայելական բանակային բազաները:

Վերջին նման ակցիան տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ անհայտ անձինք մզկիթ են այրել եւ ագրեսիվ գրություններ թողել արաբական Բեյթ Սաֆաֆա թաղամասում:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 100 դեպք. Գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս. ոստիկանություն
Ապրիլի 23-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում էր տվել փակ...
Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
Միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ Կարեն Վանեցյանի վերաբերյալ հարուցված քրեական հետապնդման քաղաքականացվածության վերաբերյալ մեր...
«Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ՔԿԾ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացված տեղեկությունները…
Ամենաշատ