Երևանում բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, որը Հայաստանում հայտնի է հակասորոսական պայքարով: Այս մասին գրել է Interfax-ը:
Ռուսական գործակալությունը նշել է, որ Ն. Մալյանը Սորոսի «Բաց հասարակություն հիմնադրամի» դեմ պայքարով է զբաղվում:
Հրապարակման մեջ հիշատակվում է նաև Նարեկ Մալյանին բերման ենթարկելու տեսանյութի մասին, որը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում: