News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իշխանությունը փորձում է ստեղծել ոստիկանությունը ցրելու հանրային պահանջ. այսինքն անել այն, ինչ ժամանակին արեց Սահակաշվիլին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել մեդիափորձագետ Կարեն Քոչարյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Օրվա ընթացքում փորձում էի հասկանալ այսօրվա իրադարձությունների իմաստը: Հետո հանդիպեցի մի քանի գրառման, որոնք դատապարտում էին տեղի ունեցածը: Ուշադրությունս գրավեց այն փաստը, որ գրառում կատարողները ոչ թե ընդդիմադիրներ էին կամ չքաղաքականացված մարդիկ, այլ մոլի իշխանամետներ, որոնք ոչ մի պարագայում չէին քննադատի իշխանության այս կամ այն գործողությունը: Լավագույն դեպքում սուս կմնային:Իսկ նրանք ոչ միայն դատապարտում են, այլեւ կոչ անում պարժել ոստիկանությանը անհամաչափ գործողությունների համար: Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը փորձում է ստեղծել ոստիկանությունը ցրելու հանրային պահանջ: Այսինքն անել այն, ինչ ժամանակին արեց Սահակաշվիլին: Բայց Սահակաշվիլիին միլիարդներով փող տվեցին, որպեսզի նա ապահովի ոստիկանության նոր կադրերի շատ բարձր աշխատավարձերը: Էլ չեմ խոսում այն մասին, որ մի քանի օրում մոտ 25000 աշխատակից համակարգից հեռացնելուց հետո մի 5-6 ամիս Վրաստանում տիրում էր կատարյալ կրիմինալ բարդակ: Հետո գտան Մերաբիշվիլիին, որը կարծես թե կարգավորեց իրավիճակը... բայց այց կարգավորման հետեւանքը նա է, որ Մերաբիշվիլին արդեն 7-8 տարի է նստած է: Եվս մի կարեւոր գործոն` կատարյալ կրիմինալի տարիներին Վրաստանը փաստացի պատերազմի մեջ չէր: Չեմ պնդում, որ ասածս 100% ճշմարտություն է, բայց վարկած է... որը շատ վտանգներ պարունակող վարկած է»:

Նշենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Որոշ ժամանակ անց քաղաքացիներն ազատ արձակվեցին։ Նույն օրը՝ երեկոյան բերման ենթարկվեց նաեւ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որը շուրջ 1 ժամ անց ազատ արձակվեց։

Տպել
Ամենաշատ