News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 28-ին, ժամը 15:51-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, վթարված ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 5–րդ կմ-ին բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Ռոբերտ Գ., ծնված 1990 թ.) եւ «Opel Astra» (վարորդ՝ Սերոբ Մ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս բռնկվել է:

Ավտոմեքենաների վարորդները եւ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Միշա Մ.-ն (ծնված 1997 թ.), Արմինե (ծնված 1989 թ.) եւ Գայանե (ծնված 1992 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկներն Արմինե Գ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:34-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ