News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները կարող են վաղաժամ թոշակի անցնելու օրենքից օգտվել մինչեւ այս տարվա փետրվարի 27-ը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հունվարի 29-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Օրենքը, նրա խոսքով, ուժի մեջ է մտել դեկտեմբերի 27-ին եւ գործելու է մինչեւ փետրվարի 27-ը։ «Անհրաժեշտ է պարզապես համբերել։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ներկա պահին կա գոյություն ունեցող ճգնաժամը լուծելու գործիք։ Սահմանադրական դատարանի յոթ անդամներին ներկայացվել է արժանապատիվ թոշակի անցնելու հնարավորություն։ Ապագա քայլերի մասին կարելի կլինի խոսել  միայն նշված ժամկետի ավարտից հետո»,- նշել է Հովակիմյանը։

Կառավարող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր հերթին հավաստիացրեց, որ ոչ ոք դատավորներին չի ստիպում օգտվել այդ լրացումներից։ «Վաղաժամ թոշակի անցնելուց օգտվելը իրավունք է, եւ այստեղ ոչ ոք ոչ մի բանի չի պարտադրում»,- ասաց Մակունցը՝ նշելով, որ որոշումը, վերջին հաշվով, պետք է կայացնեն ՍԴ անդամները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ