News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Գյուղացիներին մոլորության մեջ են գցում՝ ասելով, որ խոզերի անկումը կերի թունավորման հետևանքով է,  աֆրիկյան ժանտախտ չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը։

«Խոզերի աֆրիկյան ժանտախտը մեր երկիր ներթափանցեց 2007 թվականին, և դրանից սկսած համարվում է էնդեմիկ հիվանդություն: Վերջին երկու տարվա ընթացքում շարունակվում էին սպորադիկ բռնկումները տարբեր մարզերում, այդ թվում՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում մեծ քանակությամբ խոզեր են անկել, այդ թվում՝ այնպիսի տնտեսություններում, որոնք ունեն 200-400 գլուխ խոզ: Մեր ահազանգերին, որ կա նման վտանգ, որ գյուղացիներին զգուշացնեն՝ նրանք զգոն լինեն, բաց տեղում չթողնեն կենդանիներին կամ կերը եփեն, նոր տան, լիազոր մարմինը համառորեն ասում էր, որ երկրում աֆրիկյան ժանտախտ չի գրանցվել»,-նշեց նա՝ շեշտելով, որ «չի գրանցվելը» բառախաղ էր։

Գրիգորյանը վստահ է, որ Լոռու մարզում խոզերի անկումը թունավորման հետևանք չէ, այլ 95 տոկոսով աֆրիկյան ժանտախտ է։

«Խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ դեռևս պատվաստանյութ չեն կարողանում մշակել: Ի տարբերություն դաբաղի՝ աֆրիկյան ժանտախտի վիրուսը կարող է տզերի մեջ մինչև 25 տարի պահպանել իր ախտածնությունը: Եթե կան տզեր, հիվանդությունը արտահայտվում է»,-ասաց Գրիգորյանը։

Նա շեշտեց՝ նախորդ իշխանության ժամանակ այդ արատավոր երևույթը որդեգրվել էր, որ հայտարարություն չանեն, և առ այսօր դա շարունակվում է, ապա պետք է վերջ տալ կոծկելուն և ստելուն։ 

Ավելի վաղ SHAMSHYAN.co-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Աքորի գյուղում խոզերի համատարած անկում է տեղի ունենում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ