News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հանրային հեռուստաընկերությանը իրավական պատասխանատվության ենթարկելու մասին դեռ կմտածենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Արդեն հանցագործություն է տեղի ունենում։ Արդեն իսկ գործադիրի ղեկավարը ակնհայտ իշխանության յուրացման առերեւույթ փորձ է անում։ Գտնում ենք, որ այստեղ արդեն հանցագործության հատկանիշներ կան. սա հանցագործության մասին հաղորդում է։ Մամուլում տարածված լուրի համաձայն՝ Հ1-ի տվյալ հաղորդումը ուղղորդվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր գրառմամբ ցույց տվեց, որ առնչություն ունի»,- ասաց պաշտպանը։

Մակինյանն ընդգծեց, որ այդ հարցերն ավելի լուրջ են, քան այն, ինչ-որ տեղի է ունենում առաջին հայացքից, եւ, որ այս գործընթացն այլ գնահատականներ է պահանջում․ «Հանրային հեռուստաընկերությանը իրավական պատասխանատվության ենթարկելու մասին դեռ կմտածենք եւ ոչ թե քաղաքացիական դատավարության, այլ քրեական դատավարության կարգով։ Սա ողբերգություն է, որը ծանր ու վտանգավոր հետեւանքների կարող է հանգեցնել»։

Հարցին՝ արդյոք ՍԴ նախագահի փաստաբանական թիմը պատրաստվո՞ւմ է դիմել ՄԻՊ-ին, պաշտպանն ասաց. «ՄԻՊ-ը չի տեսնո՞ւմ, ամբողջ աշխարհն է տեսնում։ Սա արդեն մարդու իրավունքների խախտում չէ, այլ սահմանադրական կարգի տապալում է։ Սա ուղիղ իշխանության մի թեւը մի թեւի լիազորությունները փորձում է յուրացնել»։

Նշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական խումբը գրեթե կեսգիշերին շտապ հայտարարություն է տարածել, որում երկրի գլխավոր հեռուստաալիքին մեղադրել է քննության նյութերի տարածման եւ դրանց միտումնավոր լուսաբանման, ինչպես նաեւ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման մեջ: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, դատապարտելով հարկատուների միջոցների հաշվին գոյություն ունեցող, ըստ էության, պետական հեռտուստաալիքի միակողմանի քարոզչական լրատվական քաղաքականությունը, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից պահանջել է «անհապաղ կանխել նրա անտանելի տեղեկատվական քաղաքականությունը»: «Մեդիա պաշտպանը» դիմել է նաեւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ