Բրիտանացի պատգամավորների պատվիրակությունը հեռացել է Եվրախորհրդարանից Brexit-ից առաջ, հաղորդում է Euronews-ը:
Պատվիրակության անդամները դուրս են եկել շենքից պարկապզուկով, ճամպրուկներով եւ անձրեւանոցներով:
Ավելի վաղ Եվրոպական երկրների խորհուրդը վերջնականապես հաստատել է հունվարի 31-ին Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու պայմանների մասին համաձայնագիրը: ԵՄ կազմից դուրս գալու մասին Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիր է հաստատել նաեւ Եվրախորհրդարանը: Մինչ դա փաստաթուղթը հաստատված էր Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ թագուհի Ելիզավետա II-ի կողմից: