News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, մինչեւ չապացուցվի, որ եղել է ինքնասպանություն, որեւիցե մեկը որեւիցե մեկնաբանություն անելու իրավունք չունի: Ես որեւիցե ապացույց չունեմ դեռեւս, որ եղել է ինքնասպանություն, որեւիցե մեկը պնդել, որ եղել է ինքնասպանություն, չի կարող, իրավունք չունի: Հանգամանքները պարզվելու են, 3 ձերբակալված կա, ընդ որում ձերբակալվածներից մեկն այն անձնավորության երեխան է, որի մասին շատ է խոսվում, Առաքել Մովսիսյանի, 3-ն էլ համածառայակիցներ են, որոնց միջեւ եղել է ինչ-որ հարաբերությունների սրում, ինչը բերել է սրան, թե ինչ է եղել արդյունքում, քրեական գործի շրջանակներում կպարզվի, ինչպես եւ պարզվում է նախկին դեպքերը, ամեն ինչ պարզվում է» -ասաց նախարարը:

ՀՀ պաշտպանության նախարարը այս պահին բանակցում է մահացած զինծառայողի հարազատների հետ, որոնք Արմավիր-Երեւան մայրուղիով երթ են անում և ցանկանում են զինվորի դագաղը բերել Երևան։ Զինվորի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին:

Դավիթ Տոնոյանը  խնդրեց կանգնել եւ չշարունակել երթը դեպի Երեւան:

NEWS.am-ի հետ զրույցում հարազատները պնդում էին, որ կատարվածը սպանություն է: Վահրամը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Պետությանը պատճառված մոտ 12 մլրդ դրամ վնաս է վերականգնվել 2024-ի 1-ին եռամսյակում՝ ՔԿ-ում քննվող վարույթներով
Այսինքն, 2024թ. ընթացքում ավարտված և անավարտ վարույթներով պատճառված գույքային  վնասից վերականգնվել է ընդհանուր 12.404.298.000 ՀՀ դրամը, որից...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Ամենաշատ