News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Չինաստանում Հայաստանի հինգ քաղաքացիներ հայտնվել են դժվար իրավիճակում։ NEWS.am-ի հետ զրույցում նրանցից Լիանա Ստեփանյանը պատմեց, որ այսօր՝ փետրվարի 2-ի առավոտյան «Ուրալ» ավիաընկերության U6 764 չվերթով Չինաստանի Սիան քաղաքի օդանավակայանից պետք է մեկնեին Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաք, սակայն օդանավակայանում իրենց հայտնել են, որ միայն ՌԴ քաղաքացիները կարող են մեկնել այդ չվերթով։

«Ասացին կոկրետ պատճառ չկա, պաշտոնական փաստաթուղթ չկա, հրաման են ստացել, որ չթողնեն: Միայն հայեր չէին, Բելառուսից, Ղազախստանից էլ կային նաեւ: Խոսեցինք «Ուրալի» ներկայացուցչի հետ, ասացին` ոչինչ չենք կարող անել, որովհետեւ դա ՌԴ որոշումն է։ Դեսպանատուն զանգեցինք, իրավիճակը ներկայացրինք, խնդրեցինք օգնել, սակայն  ոչ մի օգնություն չտրամադրեցին»,-պատմեց նա։

Նրանք հայտնեցին, որ այս պահին գնում են Գուանչժոու, նոր տոմս են գնել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը փակում է գրեթե բոլոր ավիաուղղությունները Չինաստանի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված։

Խոսքը բոլոր չվերթների մասին է, բացի «Աերոֆլոտի» կանոնավոր երթուղիներից դեպի Պեկին, Շանհայ, Գուանչժոու եւ Հոնկոնգ, ինչպես նաեւ չինական ավիաուղիների կանոնավոր չվերթները Շերեմետեւո օդանավակայան։

Նշվում է, որ Չինաստանի հետ ավիահաղորդակցության նոր ռեժիմը մտցվել է շաբաթ օրը՝ փետրվարի 1-ի գիշերը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ դեպքի մանրամասները ճշտվում են։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ