News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Windows 10-ի օգտատերերը բողոքել են համակարգի հերթական թարմացման հետ կապված խնդիրների մասին: Թարմացումից հետո հայտնվել է «մահվան կապույտ էկրանը», իսկ ձայնը` անջատվել, փոխանցում է Lenta-ն` վկայակոչելով Windows Latest-ը:

Այն մասին, որ Windows-ի թարմացումը հանգեցրել է «մահվան կապույտ էկրանին», օգտվողները բողոքել էին Microsoft-ի ֆորումներում և սոցիալական ցանցերում: Օպերացիոն համակարգի կրկնօրինակների սեփականատերերը ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ սխալները հայտնվել են KB4532695-ի թարմացումից հետո, որը պետք է շտկեր որոնումը համակարգում: Ըստ օգտատերերի` որոշ համակարգիչներում անհայտ համակարգային սխալի պատճառով անհետացել է նաև ձայնը և էականորեն կրճատվել է համացանցից ֆայլեր ներբեռնելու արագությունը:

«Մահվան կապույտ էկրանը» կամ BSoD-ը հայտնվում է Windows համակարգի կրիտիկական սխալի պատճառով: Windows Latest-ը մանրամասնել է, որ BSoD-ի սովորական պատճառը խնդրահարույց դրայվերներն են կամ Windows-ի անսարք թարմացումը: Microsoft-ը դեռ չի արձագանքել խնդրին: Դատելով արձագանքներից` որոշ դեպքերում խնդիրը լուծվում է համակարգի վերագործարկման կամ համակարգի «մաքուր» տեղադրման միջոցով: Սակայն, առնվազն մեկ դեպքում KB4532695-ի թարմացումը հանգեցրել է նրան, որ օգտագործողի համակարգիչը դադարել է արձագանքել միացման ֆիզիկական կոճակին: «Իմ հիշողության մեջ առաջին անգամ ես չկարողացա հեռացնել խնդրահարույց թարմացումը»,- մեջբերում է պարբերականը օգտատիրոջ խոսքերը:

Հունվարի վերջին Windows 7-ի կրկնօրինակների սեփականատերերը դժգոհում էին, որ իրենց համակարգիչների աշխասեղաններից անհետացել է գրաֆիկական ձևավորումը: Սխալը, որը սովորաբար առաջանում է ՕՀ-ի չլիցենզավորված պատճենն օգտագործելիս, հայտնվել է հնացած համակարգի համար վերջնական համակարգային թարմացման հայտնվելուց հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ