News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ներկայացված հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության և պետական կարգի լրջագույն սպառնալիք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթուղթը պետք է բավարարի 3 առանցքային նշանակություն ունեցող չափանիշներին.

1. Համապատասխանի գործող Սահմանադրությանը;

2. Համապատասխանի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին;

3. Վայելի քաղաքական և հասարակական լայն շերտերի հավանությունն ու համաձայնությունը:

Առաջին 2 չափանիշներին բավարարելու մասին վերջնական իրավական գնահատական ներկայացնելու բացառիկ իրավասությունը պատկանում է ՀՀ Սահմանադրական դատարանին, իսկ երրորդ չափանիշը բավարարվում է նախագծի մշակման ընթացքում կազմակերպվող հանրային քննարկումների և քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում:

Ցանկացած փորձ շրջանցել նշված չափանիշները կարող է որակվել որպես իշխանության ուզուրպացիա` համապատասխան քրեա-իրավական որակումով և անխուսափելի քրեական պատասխանատվությամբ»,-նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ