News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացրեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները: Խոսքը 11 բնակելի տարածքի մասին է:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` Երեւանի Մոլդովական փողոցում գտնվող ուսանողական հանրակացարաններ, Աբովյան քաղաքի էներգետիկական քոլեջի հանրակացարան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարան, Ավանի Աճառյան 20/3 եւ Շիրակի 2ա հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած եւ ՀՀ քաղաքացիություն ստացած քաղաքացիները դիմումներ են ներկայացրել Կոմիտե, որոնցով խնդրել են իրենց ընտանիքների կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհել իրենց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ