News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվող Բադահշան նահանգում նվազագույնը 13 երեխա մահացել է անհայտ հիվանդության հետեւանքով, որը նման է թոքաբորբի ախտանիշներին: TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հինգշաբթի այս մասին հայտարարել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:

Նրա տեղեկություններով՝ «Բադահշան նահանգի Յամգան գավառում վերջին 3 օրում առնվազն 13 դեռահաս մահացել է հիվանդության հետեւանքով, որը նման է թոքաբորբի»:

Աֆղանստանի իշխանություններից դեռեւս ոչ մի տեղեկություն չի ստացվել հիվանդության եւ Յամգանում աֆղանստանցի երեխաների մահվան պատճառների մասին: 

2019 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները երկրի խոշոր քաղաք Ուհանում գրանցել էին 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի բռնկում: Չինաստանից բացի, հիվանդությունը հայտնաբերվել է 24 պետություններում, այդ թվում՝ Ռուսաստանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հիվանդության բռնկումը ճանաչել էր միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ եւ այն բնորոշել որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Ըստ վերջին տեղեկությունների՝ Չինաստանում վիրուսով վարակման դեպքերը անցնում են 28 հազարից, հիվանդության հետեւանքով մահացել է ավելի քան 560 մարդ, առողջացել է 1,1 հազարից ավելին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ