News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նավթի խոշոր սպառող Չինաստանում նավթի պահանջարկը կարող է կրճատվել 10%-ով կամ օրական 14 մլն բարելով՝ երկրում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Եթե համաճարակը շարունակվի 6 ամսվա ընթացքում, ապա նավթի առեւտրային պաշարների աճը կմնա ճնշման տակ մեկ տարվա ընթացքում: Այս մասին ասվում է Moody's-ի զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե պահանջարկը նվազի կես տարվա ընթացքում, ապա նավթի համաշխարհային պաշարները կարող են մեծանալ 250 մլն բարելով: Նման աճը կարող է կանգնեցնել մեկ տարվա ընթացքում նավթի գնաճը»,- գրում են գործակալության վերլուծաբանները:

Նրանք զուգահեռներ են անցկացրել 2015-2016 թվականների նավթային ճգնաժամի հետ, երբ Brent տեսակի նավթի արժենշումն ընկել էր մեկ բարելի դիմաց մինչեւ 28 դոլար: Այդ ժամանակ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության երկրների նավթի առեւտրային պաշարներն աճել են մեկ բարելի դիմաց 300 միլիոնով:

Եթե ՕՊԵԿ+ երկրները հետագայում եւս շարունակել կրճատել արդյունահանումը, ապա դա թույլ կտա պահպանել մեկ բարելի դիմաց 50 դոլարի սահմաններում գինը՝ կարծում են Moody's-ում: Գործակալության վերլուծաբանները հավելում են, որ նավթի գների հետագա նվազեցումը կհանգեցնի նաեւ ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման անկմանը:

Կորոնավիրուսը, որի դեմ արդյունավետ բուժում դեռեւս չկա, կարող է նվազեցնել նաեւ գազի գները, քանի որ Չինաստանը գազի խոշոր գնորդներից է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Ամենաշատ