«Իմ քայլն» առաջարկում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել: Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը:

Նա նշեց, որ «Իմ քայլը» առաջին ընթերցմամբ չի ընդունի օրինագիծը, այլ Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան կառաջարկի տվյալ օրինագծի հարցով հանրաքվե անցկացնել: Նրա կարծիքով՝ հենց դա է ուղիղ ժողովրդավարությունը: