News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվի ՀՀ նախագահի կողմից ստորագրելուց հետո, սահմանադրական դատարան չի ուղարկվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ մակունցը։

«Իհարկե պետք է որոշումը լինի ՀՀ նախագահի մոտ, հաստատելուց հետո նոր կազմակերպչական աշխատանքներ կիրականացվեն։ Նախագիծը Սահմանադրական դատարան չի ուղարկվելու։

Ժամկետները փոփոխական կարող են լինել կախված այն հանգամանքից, թե որ օրը կստորագրի նախագահը։ Հանրաքվեն նախնական մարտի վերջից մինչև ապրիլի 5-ը ընկած ժամանակահատվածում կլինի»,-ասաց նա։

Հարցին՝ ունե՞ն վստահություն, որ նախագահը կստորագրի, Մակունցն ասաց․ «Այո, կա այդ վստահությունը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝  վարչապետի և նախագահի հանդիպմանն է պայմանավորվածություն ձեռք բերվել, Մակունցն ասաց․ Վարչապետի և նախագահի հանդիպմանը մամուլին տեղեկացվել է, որ քննարկվել է ՍԴ-ի թնջուկի հարցը, քննարկման մանրամասներին տեղյակ չեմ»։

Հարցին՝ հանրությունը ունի՞ բավարար իրավական գիտելիքներ այս քվեարկության համար, Մակունցն ասաց․  «Ժողովրդավար երկրում չկա այլընտրանք քաղաքացու կամարտահայտմանը»։

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողով դիմելու ԵԽԽՎ համազեկուցողների կոչին, նա նշեց․ «Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն ժամանակ, երբ լիագումար նիստերի դահլիճում նիստ էր և «Իմ քայլը» խմբակցությունը չի հասցրել քննարկել և ձևավորել դիրքորոշում այդ կապակցությամբ։ Մենք խոսենք, քննարկենք, անպայման տեղյակ կպահենք հանրությանը։, թե ինչ ենք պատրաստվում անել այդ կապակցությամբ։

Իրավական առումով չգիտեմ ինչպիսի ընթացակարգեր են նախատեսվում, երբ հանրաքվեի որոշման հետ կապված  կոչ է արվում դիմել Վենետիկի հանձնաժողովին»։

Հարցին՝ ինչով էր պայմանավորված հրատապությունը, ինչու իշխող խմբակցությունը չդիմեց միջազգային կառույցներին՝ կարծիքի համար, Մակունցն ասաց․ «ԵԽԽվ համազեկուցողների հայտարարությունում որքանով հասցրեցի տեղեկանալ, որևէ քննադատություն չկա, կա առաջարկ, իսկ հրատապությունը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում ելույթների ընթացքում պարզ էին այն շեշտադրումները,  թե ինչով է պայմանավորված հրատապությունը, ինչպես նաև Սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբը ձևավորված է, մենք այդ համատեքստում ևս կարևորում ենք այս գործընթացը։

Դիտարկմանը, որ նախագահն այսօր նախագծեր է ուղարկել ՍԴ, որտեղից իրենց վստահությունը, նա պատասխանեց․  «Բնական է, որ կլինեն նախագծեր, որոնց հետ կապված նախագահը կունենա որոշակի դիտարկումներ, և միշտ չի, որ կկիսի «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը, մենք խոսում էինք ինստիտուտների զսպաման և հակակշռման մասին, այնպես որ սա բնական է։ Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա վարչապետը իր խոսքում նշեց, որ քննարկման արդյունքում ներկայացվել են միանշանակ դիրքորոշում հանրաքվեի կարևորության մասին, դա ինձ վստահություն է ներշնչում»։

Դիտարկմանը, որ  «Իմ քայլը» խմբակցությունը ինչու չսպասեց վաղ կենսաթոշակի համար սահմանված ժամկետի ավարտին, քանի որ այս նախաձեռնությունը մեկնաբանվում է որպես սպառնալիք, որ եթե չգնաք, ձեր գործունեությունը կդադարեցվի, Մակունցն ասաց․ «ես չէի կապի մի գործընթացը մյուսի հետ, դրանք իրարից անկախ գործընթացներ են, որոնք փոխկապակցված են այնքանով, որ առնչվում են ՍԴ-ին։ Սակայն անկախ ամեն ինչից այս գործընթացը պետք էր։ Այսպիսի որոշում կայացրեց «Իմ քայլը» խմբակցությունը»։

Նա նշեց, որ դեսպանների հետ հանդիպմանը ներկայացվել է ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը և հարցի լուծման ճանապարհները, և իր տպավորությամբ՝ ընկալում կա նրանց մոտ։

Մակունցն ասաց նաև, որ քննարկել են հանրաքվեից հետո 7 դատավորների տեղերի թափուր մնալու հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ