News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը՝ 88 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայներով։

Ինչպես հայտնի է, Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով պատգամավորներն առաջարկում են դադարեցնել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Իսկ ի՞նչ է սպասվում երեկվա որոշումից հետո։

Այժմ այս որոշմանը պետք է համապատասխան գործընթացներ հետեւեն, այդ թվում՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ վերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, եւ վերջինս համաձայն է հարցը կարգավորել հանրաքվեով։

Սակայն այստեղ հետաքրքիր նրբերանգներ են թաքնված։ Ամեն դեպքում իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հանրաքվե այդպես էլ տեղի չունենա, իսկ դա կլինի այն դեպքում, երբ ՍԴ դատավորներն օգտվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծից։ Եվ այս մասին երեկ ԱԺ ամբիոնից ակնարկեց նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նրանց խորհուրդ տալով գնալ այդ քայլին։

Ինչպես հայտնի է, ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչեւ այս ամսվա վերջ։ Այսինքն՝ ՍԴ դատավորները դեռ երկար ժամանակ ունեն որոշելու, թե արդյոք ցանկանում են անցնել վաղաժամ թոշակի։ Եվ, ահա, երեկվա նախաձեռնությամբ իշխանությունները պարզ հասկացրին՝ միեւնույնն է, հանրաքվեի ընդունման պարագայում հեռացվելու են պաշտոններից։ Այնպես որ, ՍԴ դատավորները երկու տարբերակ ունեն՝ կա՛մ հրաժարականի դիմում ներկայացնել եւ գնալ ապահովված վաղ կենսաթոշակի, կա՛մ հեռացվել սահմանադրական փոփոխությունների միջոցով։

Սա, իհարկե, տարբերակներից մեկն է, իսկ ահա մյուս տարբերակով հանրաքվե իսկապես տեղի կունենա։ Այդ դեպքում հստակ ժամկետներ են մատնանշված, եւ, ըստ էության, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա մայիսին, իսկ դրան արդեն կնախորդի քարոզարշավը՝ «այո» եւ «ոչ»-ի պայքարը։

Իսկ, ահա, «Հանրաքվեի մասին» օրենքով՝ հանրաքվեի քարոզարշավը տեւելու է 60 օր։ Այնուհետեւ, ըստ նախնական հաշվարկների, իշխանությանն անհրաժեշտ կլինի մոտ 650 հազար «այո» քվե»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Իրականում իշխանությունները գիտեն, որ հասարակության ներսում խոր դժգոհություն կա Նիկոլ Փաշինյանի...
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Մի մասն էլ, ով մեծ տեղեկատվությամբ չի փայլում, կարող է գալ այն եզրակացության, թե ամեն ինչ կորած է, գալիս է...
«Ժողովուրդ». Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203
Առեւանգված եւ Բաքվում անազատության մեջ պահովող Արցախի ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո...
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
Ըստ աղբյուրների` մոտավոր նման բովանդակության նախազգուշական հրահանգ է իջեցվել գործադիրի կողմից...
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Գործընթացի առաջին փուլում իրականացվում է ոլորտի հիմնական գործընթացների քարտեզագրում, հանձնաժողովի...
«Հրապարակ». «Ճանապարհը հեշտ չէ». աշխատանքի բաժանում է արվել
Նշել է, որ այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ ոչ միայն պետական մակարդակով նման ծրագիր չի իրականացվում...
Ամենաշատ