News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Մենք ունենք ներքին տեղեկատվություն, որ դեկտեմբերին ռեզուս մակակ տեսակի մեկ կապիկ Գյումրու «Օազիս» ռեստորանից առանց համապատասխան անասնաբուժասանիտարական, կարանտինային պահանջների խախտումով տեղափոխվել է Երեւանի կենդանաբանական այգի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը:

«Մակակ ռեզուս կապիկները հանդիսանում է հերպես բ վիրուսի կրողներ, որով վարակումը ֆատալ հետեւանքներ է ունենում։ Այս կապիկը առանց համապատասխան պայմաններ ապահովելու պահվել է կենդանաբանական այգու տարածքում՝ անասնաբուժական կլինիկայում, ինչն արգելված է։ Այն մարդիկ, որոնք շփում են ունեցել կապիկի հետ, շատ հնարավոր է վարակված լինեն»,-նշեց նա։

Գրիգոր Գրիգորյանը ասաց, որ իր տեղեկություններով կենդանաբանական այգում նաեւ անկել են խոճկորներ․ «Մեր տեղեկություններով՝ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդությունից են անկել, որը հանդիսանում է հատուկ վտանգավոր հիվանդություն։ Կենդանաբանական այգում խոզերի եւ մասնավորապես վայրի վարազների անոկւմա րդեն իսկ գրանցվել է, ցանկացած խոզ, որ բերվում է այգի, ենթարկվում է այդ ռիսկին»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ