News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Երեկ մեր երկրում իրավական անարխիայի հիմքը դրվեց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ որոշման նախագծի մասին։

«Գործող գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից ուղղակիորեն ոտնահարվեցին սահմանադրության կարեւորագույն սկզբունքները։ Նախ ինչ է ասում օրինականության սկզբունքը, որը 2015 թվականի  Սահմանադրության ձեռքբերումներից էր, ասում էր՝ պետական մարմիններն ու պաշտոնտար անձինք իրավասու է կատարելու բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված գործողություններ։ Տեղի ունեցավ այն, որ զուտ իրենց ցանկություններին տուրք տալու նպատակով մեր երկրում իշխանությունները ոտնահարեցին կարեւորագույն սահմանադրական սկզբունքները, ընթացակարգերն ու նորմերը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը պարտադիր կերպով Սահմանադրության եւ ԱԺ կանոնակարգի համաձայն պետք է հետագա քայլեր ունենար, առաջին ընթերցումը տապալելոու արդյունքում պետք է հետագա քայլեր ունենար, առաջին ընթերցումը տապալելու արդյունքում  ընդամենը այդ բանաձեւը չէր ընդունվելու, հանրաքվեի ընթացակարգ չկար, բացի այդ օրակարգում էլ նախատեսված չէր, ընթացակարգային նորմերը ի նակտի էլ  չեն ունենում»,-նշեց նա։

Մելոյանը շեշտեց՝ պետք է առաջին ընթերցումից հետո ուղարկվեր ՍԴ, դրական եզրակացություն ստանալուց հետո երկրորդ ընթերցմանը տապալելուց հետո միայն դրվեր հանրաքվեի։

Նա նաեւ նշեց՝ արհեստական է ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը․ «Չնայած ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումներին, դատարանը բնականոն գործում է, բացի այդ դեռ մինչեւ փետրվարի 27-ը գործելու էր վաղ կենսաթոշակի մասին օրենքը»։ Մելոյանը չի բացառում, որ սա արվում է ստիպելու համար դատավորներին օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից։

«Սա մեր երկրի իրավական անվտանգությանն ուղիղ սպառնալիք է,  երեկ հիմքեր դրվեցին, որ պետական մարմիններհը կատարեն ոչ թե այն, ինչ սահմանված է օրենքով, այն, ինչ կամենում են։ Բացի այդ սա ուժգին հարված է մեր երկրի միջազգային հեղինակությանը»,-հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ