News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը շաբաթ օրով «թեժ» լուր հաղորդեց՝ Պետությանը ավելի քան 1,7 մլրդ դրամի վնաս հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել 2014-2016 թվականներին ֆինանսների այն ժամանակվա նախարար Գագիկ Խաչատրյանի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձին։ Թե այդ շրջանում պաշտոնավարած Խաչատրյանի 8 տեղակալներից որ մեկի մասին է խոսքը, ԱԱԾ-ն չի հայտնում։ Նրան կալանավորելու որոշում է ընդունվել և, քանի որ նախկին փոխնախարարը, ըստ ԱԱԾ տեղեկությունների, երկրում չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Մեզ հաջողվեց պարզել, որ խոսքը ֆինանսների նախկին փոխնախարար Արթուր Աֆրիկյանի մասին է։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է երկու տարի, սկսած 2014 թվականի մայիսից։ Նա 59 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ, ունի մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում։ Մեր աղբյուրից ստացված տեղեկությունը ԱԱԾ-ն ոչ հերքեց, ոչ հաստատեց։ Մամուլի կենտրոնից նշեցին, որ չեն կարող անուն նշել։ 

80-ականներից հարկային տարբեր ստորաբաժանումների պետ է աշխատել, իսկ 2008 – 2014 թվականներին ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է եղել, նույն Գագիկ Խաչատրյանի օրոք, իսկ 2014-ին, երբ մաքսայինն ու հարկայինը միավորվեցին ֆիննախի հետ, ու նախարար նշանակվեց Գագիկ Խաչատրյանը, Աֆրիկյանը դարձավ նրա տեղակալը։ Աշխատանքից ազատվեց Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուն պես։ 

Այն ժամանակ մամուլը գեներալ-մայորին ներկայացնում էր որպես թաքնված միլիոնատիրոջ, հայկական «Կորեյկոյի»։ Լրագրողական հետաքննություններ էր անում  նրա բազմաթիվ  տների մասին Դուբայի շքեղ թաղամասերում։ 

Սակայն ԱԱԾ հաղորդագրությունը ոչ թե դրանց, այլ էլեկտրոնային կողպեքների մասին է, որոնք Արթուր Աֆրիկյանը մեծ քանակությամբ ձեռք է բերել լինելով ֆիննախի տեղակալ, այն դեքպում, երբ մաքսային ծառայությանը մի քանի անգամ պակաս կողպեքներ էին պետք։

«Մաքսային մարմիններին արդի տեխնոլոգիական սարքավորումներով վերազինելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, անտեսելով մաքսային մարմինների իրական պահանջմունքները, դրանց վերաբերյալ իրենց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հավաստի տվյալներն ու հաշվարկները, կառավարության կնքած արտոնյալ վարկային համաձայնագրի շրջանակներում ձեռք են բերել մաքսային ծառայության կարիքներից չբխող, առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2 միլիարդ դրամ արժողությամբ 8 հազար 500 միավոր էլեկտրոնային կողպեք:

Մինչդեռ, ըստ իրավապահների, մաքսային համակարգի կարիքների համար անհրաժեշտ է եղել առավելագույնը երկու հազարը, իսկ փաստացի՝ մինչև 2019 թվականի հոկտեմբերը, օգտագործվել է ընդամենը 251 կողպեք», - հաղորդում է ԱԱԾ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ