News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Brexit-ի պատաճառով Եվրամիության բյուջեն 2021 թվականից մինչև 2027 թվականը կկրճատվի ընդհանուր առմամբ 75 միլիարդ եվրոյով: Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի նիստին այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը,փոխանցում է DW-ն:

Հաջորդ յոթ տարվա բյուջեի քննարկման վերաբերյալ դեբատների ընթացքում Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարը կոչ է արել պլանավորման ժամանակ հաշվի առնել  2019-ի վերջին ընդունված Green Deal եվրոպական բնապահպանական ծրագիրը, որի համար նախատեսվում է 100 միլիարդ եվրո հատկացնել:

Բացի այդ, ֆոն դեր Լյայենը շեշտել է, որ համաձայն չի բյուջեի հետ, որում կլիմայի պաշտպանության համար նախատեսված կլինի ծախսերի ընդամենը 25 տոկոսը, քանի որ այս դեպքում հնարավոր չի լինի հասնել ԵՄ բնապահպանական նպատակներին: Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարել է առաջիկայում փոխզիջման գնալու անհրաժեշտության մասին: «Եթե շուտով բյուջե չընդունվի, հաջորդ տարի մենք չենք կարողանա նոր խնդիրներ ֆինանսավորել»,- ասել է նա:

Իր հերթին, Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության նախագահ Մանֆրեդ Վեբերը կոչ է արել դադարեցնել Եվրամիության դոնոր երկրների վերաբերյալ բանավեճերը: Սահմանի պաշտպանությանը կամ Աֆրիկային աջակցությանն ուղղված միջոցները չեն վերադարձվի ԵՄ երկրներին, բայց կարևեւոր են դրանցից բոլորի համար, բացատրել է Վեբերը:

Դեկտեմբերին Եվրահանձնաժողովի նոր նախագահը ներկայացրել էր կլիմայի պաշտպանության ԵՄ ծրագիրը, որի համար առաջիկա տարիներին ընդհանուր առմամբ 100 միլիարդ եվրո կհատկացվի, իսկ մինչեւ 2030 թվականը՝ 1 տրիլիոն եվրո: Անհրաժեշտ ջանքերի առումով Green Deal նախագիծը համեմատելի կլինի 1960-ականներին լուսնի վրա մարդու վայրէջք կատարելու ամերիկյան ծրագրի հետ, հայտարարել է ֆոն դեր Լյայենը: Նրա խոսքով` համապարփակ ծրագրի նպատակը կլինի մինչև 2050 թվականը ԵՄ երկրներում լիարժեք կլիմայական չեզոքության հասնելը, այսինքն` ջերմոցային գազերի զրոյական արտանետումներով տնտեսական գործունեությամբ: Այդպիսով, Եվրոպան հույս ունի դանդաղեցնել գլոբալ տաքացումը մոլորակի վրա:

Մեծ Բրիտանիան դուրս է եկել ԵՄ-ից փետրվարի 1-ի գիշերը: Այս քայլը հետեւել էր 2016 թվականի հանրաքվեին եւ Բրյուսելի հետ ձգձգված բանակցություններին: Բրիտանական իշխանություններն ի սկզբանե պլանավորել էին Brexit-ը 2019-ի մարտի 29-ին, սակայն նախապատրաստված օրինագիծը մի քանի անգամ մերժվել էր Խորհրդարանի կողմից: Հունվարի 22-ին Լորդերի պալատը քվեարկել էր օրինագծի օգտին, հունվարի 23-ին այն ստորագրել էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Փետրվարի 1-ին սկսվել է 11-ամսյա անցումային շրջանը: Մինչեւ դեկտեմբերի 31-ը Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն պետք է ստորագրեն առեւտրային համաձայնագիրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովը կարճ աշխատաժամանակի ռեժիմ է առաջարկել՝ համավարակի հետեւանքով գործազրկությունից խուսափելու համար
Ընկերությունները վճարում են աշխատավարձերն իրենց աշխատակիցներին, նույնիսկ եթե հենց հիմա իրենք եկամուտ չեն ստանում․․․
Կորոնավիրուսի դեմ նախաձեռնված միջոցառումները չպետք է խափանեն ժողովրդավարությունը․ Եվրահանձնաժողով
Չափազանց կարեւոր է, որպեսզի արտակարգ միջոցառումները վնաս չպատճառեն մեր հիմնարար սկզբունքներին եւ արժեքներին․․․
ԵՄ-ն 140 մլն եվրո կհատկացնի «Արեւելյան գործընկեորւթյանը» կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարի համար
Ներկայիս ճգնաժամի պայմաններում ԵՄ-ն մոբիլիզացրել է ռիսկերի դեմ պայքարի իր հիմնական գործիքը՝ Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամը…
ԵՄ-ը Հայաստանի 3000 խոցելի տնտեսություններին օգնություն կտրամադրի
Այդ թվում՝ տարեցներին, սահմանափակ հնարավորություններով մարդկանց եւ բազմազավակ ընտանիքներին...
ԵՄ-ն ճշտում է COVID 19-ի դեմ համատեղ պայքարի ծրագրերը. ԵՄ դեսպան
«Ավելի շատ միջոցներ կհատկացվեն...
Ի՞նչ մոդելով է առաջ շարժվելու «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը եւ ինչ կարող է ակնկալել Հայաստանը. «Լույս» հիմնադրամ
Մարտի 18-ին Եվրոպական խորհրդարանի, Եվրախորհրդի, Եվրոպական տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի եւ շրջանների հանձնաժողովի կողմից...