News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իրանցի գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան 40 օրվա կապակցությամբ հրապարակվել է նրա կտակը։ Ինչպես հայտնում է Mehr-ը, իր կտակի մի հատվածում Սոլեյմանին ուշադրության է արժանացրել քաղաքական եւ հոգեւոր հարցերը։

Նա ընդգծել է աշխարհի բոլոր շիաների եւ սունիների միասնության անհրաժեշտությունը, որպեսզի հաղթահարվեն թշնամիների մարտահրավերները։

«Իմ եղբայրնե՛ր ու քույրե՛ր։ Իսլամական աշխարհը անընդհատ ղեկավարման կարիք ունի։ Դուք գիտեք, որ ամենամեծ կրոնական գործիչը, որը ցնցել է աշխարհը եւ վերածնել իսլամը՝ իմամ Խոմենեին, Վելայաթ ալ Ֆակիհը դարձրել է այս ազգի միակ փրկիչը։ Այսպիսով, հավատացյալ շիաները եւ սունիները պետք է իմանան, որ իրենք չպետք է լքեն վելայաթի վրանը, որպեսզի փրկեն իսլամը։ Իսլամական Հանրապետության դեմ աշխարհի թշնամանքի հիմնական նպատակը այդ վրանը այրելն ու ոչնչացնելն է»,- ասվում է լեգենդար գեներալի կտակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ