News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Հայաստանում կան բժիշկներ, դպրոցների տնօրեններ, ոստիկաններ, պետական ծառայողներ, լրագրողներ, որոնք աշխատել են Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորների հետ: Եթե դա այդպես լիներ, բացառությամբ մարդկանց, որոնք ՀՀԿ-ի հետ ոչ մի կապ չեն ունեցել, մենք ստիպված պետք է լինեինք Հայաստանից վտարել բոլոր նրանց, ովքեր նրանց հետ թեկուզ ինչ-որ կերպ կապված են եղել: Այս մասին փետրվարի 14-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» դաշինքից փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ պատճառով են իշխանությունները ցանկանում ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից, ընդ որում՝ անտեսելով գլխավոր դատախազին եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, որոնք նույնպես աշխատել են Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարման օրոք եւ քննադատության են ենթարկվել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Սիմոնյանը կրկին նշեց, որ Հայաստանում ոչ մի քաղաքական վենդետա չկա: «Եթե զուգահեռներ անցկացնենք Հրայր Թովմասյանի եւ դատախազի միջեւ, ապա Հրայր Թովմասյանի դեմ քրեական գործ կա:  Նա քաղաքականացված անձ է չքաղաքականացված կառույցում: Եկեք ճանճերին առանձնացնենք կոտլետներից եւ փորձենք հասկանալ, թե խոսքն ինչի մասին է»,- ասաց Սիմոնյանը:

Խոսելով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի մասին՝ ԱԺ փոխխոսնակը նշեց, որ այն տարիներին, երբ գործող իշխանությունն ընդդիմություն էր, ընտրությունների ժամանակ իրենք դժգոհություն են հայտնել միայն այն կապակցությամբ, որ իրենց պարզապես մարդիկ չեն բավականացրել 2000 ընտրական տեղամասերում իրենց ներկայությունն ապահովելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ