News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փետրվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը ուժեր տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Նիստի ընթացքում մասնակից երկրների պաշտպանության նախարարները վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը Աֆղանստանում տեւական անվտանգությանն ու կայունությանն աջակցելու գործում: Քննարկվել է նաեւ Աֆղանստանում բռնության նվազեցմանն ուղղված բանակցությունների ընթացքը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Թալիբանի միջեւ։

Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ՆԱՏՕ-ն կշարունակի ուսուցում-օժանդակություն-խորհրդատվություն ձեւաչափով աջակցությունը Աֆղանստանի ազգային պաշտպանության եւ անվտանգության ուժերին։ Աֆղանստանի պաշտպանության նախարար Ասադուլլահ Խալիդը շնորհակալություն է հայտնել շարունակական աջակցության համար եւ մասնակիցներին ներկայացրել ձեռք բերված հաջողությունները։

Նիստի հիմնական արդյունքները լրատվամիջոցներին է ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Նիստի ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ․ Բալայանը կարճատեւ զրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հետ։ Վերահաստատվել է երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով առկա պաշտպանական համագործակցության ծրագրերի շարունակման անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ