News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ավստրալիական խորհրդարանականները չինական տեխնոհսկա Huawei-ի մասին տեղեկատվական արտահոսքի պատճառով չեղարկել են Մեծ Բրիտանիա պլանավորած այցը, հայտնում է BBC News-ը։

Նշվում է, որ կողմերի միջեւ լարվածությունը ծագել է բրիտանական 5G ցանցի կառուցման մեջ չինական ընկերությանը կարեւորագույն դեր հատկացնելու Մեծ Բրիտանիայի որոշման պատճառով։

Մարտին անվտանգության եւ հետախուզության հարցերով Ավստրալիայի խորհրդարանական հանձնաժողովները պետք է այցելեին Մեծ Բրիտանիա, սակայն այցը հետաձգել են արտահոսքի մասին տեղեկատվության պատճառով։

Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը այցելել էր Ավստրալիա, որտեղ հանդիպել էր հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամների հետ։

Ավստրալիական ԶԼՄ-ները հրապարակել են այն քննարկումների գաղտնի մանրամասները, որոնց ընթացքում Ավստրալիան, որը նախկինում արգելել էր չինական ընկերությանը մասնակցել 5G ցանցի ստեղծմանը, իր հիասթափությունը հայտնել է ուղիղ հակառակ որոշմամբ։

Ավստրալիայի խորհրդարանում հաստատել են, որ Մեծ Բրիտանիա այցը հետաձգվել է, սակայն դա բացատրել են դեկտեմբերին ընտրություններից հետո այդ երկիր այցելելու որոշմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ