News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենյան անվտանգության համաժողովում պատմել է, որ մի ժամանակ երազել է ճանաչում ձեռք բերել ԱՄՆ-ում, հայտնում է Comments.ua-ն։

«Անցյալ կյանքում, իմ նախորդ մասնագիտությունում, երբ պրոդյուսեր էի, սցենարիստ կամ դերասան, ես երազում էի «Օսկար» ստանալ։ Ես ուզում էի շատ հանրահայտ լինել ԱՄՆ-ում։ Իսկ այժմ ես շատ հանրահայտ եմ ԱՄՆ-ում, սակայն ես սա չէի ուզում, այսպիսի ճանաչում չէի ուզում»,- ասել է ուկրաինացի առաջնորդը։

Բացի այդ, Զելենսկին նաեւ նշել է, որ պատրաստ է կրկին խոսել իր ամերիկյան գործընկերոջ հետ, եթե դա պետք լինի երկրին։ Նա հավելել է, որ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի միջեւ լավ հարաբերություններ են հաստատվել, եւ շնորհակալություն է հայտնել օգնության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ