News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքական ընդդիմադիր ազգային-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հակահայց է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դեմ՝ նրան մեղադրելով անցյալում  իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին կազմակերպությանը աջակցելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ջելյալ Չելիկը:

Ավելի վաղ Էրդողանը դատական կարգով բարոյական վնասի փոխհատուցում է պահանջել Քըլըչդարօղլուից 50 հազար թուրքական լիրայի (82,5 հազար դոլար) չափով:

Նա իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությանը մեղադրել է կազմակերպության անդամներին պետական մարմիններում կարեւոր պաշտոններ զբաղեցնելու հարցում օգնելու մեջ: Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ հենց Էրդողանի գլխավորությամբ իշխող կուսակցությունը ապահովել է խորհրդարանում օրենքների ընդունումը, որոնք առաջարկել են շարժման անդամները, եւ քաղաքական հիմք է նախապատրաստել շարժման անդամներին իշխանության եւ ուժային կառույցներում ներգրավվելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ