News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սիրիան կշարունակի ահաբեկիչներից ազատագրել Հալեպն ու Իդլիբը՝ չնայած արտաքին ճնշմանը։ Այս մասին երկրի հյուսիսում սիրիական բանակի հաջողված գրոհի կապակցությամբ իր ուղերձում երկուշաբթի օրն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հալեպի եւ Իդլիբի ազատագրման ճակատամարտը շարունակվում է»,- ասել է Ասադը, ում խոսքերն է մեջբերում նախագահի գրասենյակը։ Նա հավելել է, որ ահաբեկչության դեմ պայքարը շարունակվում է՝ չնայած դրսից ճնշմանը, եւ «դատարկ խոսքերին ու գոռոցներին, որոնք լսվում են Սիրիայի հյուսիսային սահմանների կողմից»։ «Մենք լիովին գիտակցում ենք, որ այս ազատագրումը չի նշանակում պատերազմի ավարտ կամ ահաբեկչության ոչնչացում»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ հաջողությունները Հալեպում ու Իդլիբում «ծայրահեղականների լիակատար պարտության նախաբանն են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ