News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ցանկացած հարցի պատասխանը հաշված րոպեների ընթացքում կարելի է գտնել համացանցային որոնման կայքերում։ Դա հսկայական հնարավորություններ է բացում ցանկացած մարդու առջեւ, նաեւ ստեղծում է որոշ սպառնալիքներ, որոնց հետ մարդիկ երբեք նախկինում չեն բախվել։ Պատասխանների անընդհատ որոնումները համացանցում կարող է «կոգնիտիվ բեռնաթափման» ֆենոմեն առաջացնել, հայտնում է Planet-today-ը։

Այսպես են մասնագետներն անվանում այն վիճակը, երբ ուղեղը դադարում է բարդ իրավիճակները հաղթահարելու միջոցներ փնտրել եւ սկսում է հույսը դնել բացառապես ուրիշի փորձի վրա։ Ժամանակակից աշխարհում այդ վիճակը ավելի տարածված է դառնում։

«Պատկերացրեք, որ դուք նստում եք խաչբառ լուծելու, սակայն դրա փոխարեն սկսում եք պարզապես արտագրել պատասխանները, որոնք արդեն դրված են ձեր առջեւ։ Դուք չեք կարող կանգ առնել եւ միայն հիասթափություն եք զգում։ Մոտավորապես այդպիսի հիասթափություն է համացանցում որոնում կատարելիս զգում ձեր ուղեղի այն մասը, որը պատասխանատու է ոչ ստանդարտ լուծումների համար»,- պատմում են մասնագետները։

Ի՞նչ անել։ Պահպանել հավասարակշռություն։ Փորձեք ոչ թե «գուգլել» պարզագույն հարցերի պատասխանները, այլ սկսեք ինքնուրույն մտածել։ Եւ միայն հետո, երբ դուք ինչ-որ բան եք մտածել, կարող եք համեմատել ձեր լուծումը համացանցից լուծման հետ։ Այդպիսի պրակտիկան, ինչպես վստահ են փորձագետները, թույլ կտա ձեր մտածող օրգանին չխեղվել ծանրաբեռնվածության բացակայությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ