News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.04
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ եւ նշանակումներ: Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, տեղեկանում ենք Դատախազության լրատվության ծառայությունից։

ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 11-ի հրամանով՝

ՀՀ Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վահե Սերգեյի Հովհաննիսյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ:

ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 13-ի հրամաններով՝

ՀՀ Լոռու կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Ֆիրդուսու Հարությունյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնում

ՀՀ գլխավոր դատախազի փետրվարի 17-ի հրամաններով՝

ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Ալեքսանդրի Խաչատրյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզի դատախազի պաշտոնում

Արարատի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սեւակ Ալֆրեդի Հովհաննիսյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում

Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Դմիտրիի Չիչոյանը փոխադրվել եւ նշանակվել է ՀՀ Արարատի մարզի դատախազի պաշտոնում

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գագիկ Սամվելի Մարգարյանը փոխադրվել եւ նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ