News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Մուշի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գյումրի քաղաքի Մովսես Խորենացու փողոցի 30-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պահում եւ օգտագործում:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո փետրվարի 7-ի երեկոյան ոստիկանները նշված փողոցից կասկածվողին, Գյումրիի Նար-Դոսի փողոցի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի հետ, բերման ենթարկեցին ոստիկանության Մուշի բաժին:

30-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգվածով կաթուցիչ: Ըստ նրա` հայտնաբերվածը խիմկա թմրամիջոց է, ինքն է վայրաճ կանեփի թփերից պատրաստել իր օգտագործման համար:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 30-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 20-ի սահմաններում, իրենց նկուղում թմրանյութ է, այսպես ասած, հյուրասիրել 25-ամյա ընկերոջը:

Նկուղի զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին կիսաչոր, գորշ մանրացված զանգված, կանեփի տերեւներ, կանաչ չորացրած, մանրացրած զանգված, յուրահատուկ հոտով տարաներ եւ թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Կասկածվողը հայտնել է, որ բուսական զանգվածը մարիխուանա է, իսկ կիսաչոր, գորշ մանրացված զանգվածը` խիմկա թմրամիջոց, որն անձամբ է պատրաստել նշված նկուղում:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հետաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Էկվադորի ոստիկանությունը երկրի արեւմուտքում առգրավել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին
Բռնագանձվել է ավելի քան մեկուկես տոննա կոկաին...
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Ամենաշատ