News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ամստերդամը մտադիր է արգելել զբոսաշրջիկների այցը «սուրճ-շոփեր», որտեղ կարելի է մարիխուանա ծխել, հայտնում է CNN-ը։

Վերջերս քաղաքապետ Ֆեմկե Խալսեման պատվիրել էր անցկացնել զբոսաշրջիկների հարցում, որի արդյունքներով պարզվել էր, որ հարցվածների ավելի քան կեսը որոշել է այցելել Նիդեռլանդների մայրքաղաք, քանի որ ուզում է նման հաստատություններում լինել։

Վերջին տարիներին Ամստերդամը ավելի հաճախ է փորձում գլուխ հանել զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսքից, քանի որ հանրահայտ լիբերալ քաղաքը դժվարություններ է կրում, որպեսզի գլուխ հանի այցելուներից եւ զբոսաշրջիկներից, որոնք իրենց վատ են պահում։

Հարցվածների մոտ 57 տոկոսը հայտարարել են, որ սրճարանները այն կարեւոր պատճառն են, որի համար իրենք եկել են Ամստերդամ։ Միաժամանակ, 34 տոկոսը նշել են, որ իրենք Ամստերդամ ավելի հազվադեպ կգան, եթե չկարողանան այցելել այդ սրճարաններ, իսկ 11 տոկոսը ասել են, որ ընդհանրապես չեն գա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ