News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է համագործակցությունն առաջատար  ուսումնական հաստատությունների հետ, որոնք ձգտում են բարելավել կրթության որակն ու  պատրաստել բարձրորակ մասնագետներ: Մասնագիտական կրթություն ստացող ուսանողների համար արդեն ավանդույթ է դարձել Բանկում պրակտիկա անցնելը, որի ընթացքում ծանոթանում են ֆինանսական կազմակերպության կառուցվածքին, անմիջապես աշխատակիցներից  ստանում տարբեր հարցերի պատասխաններ, տիրապետում նախնական  հմտությունների: 

Այս անգամ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Գլխամասային գրասենյակն իր դռներն էր բացել Ա. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ՙՖինանսներ՚ մասնագիտության ուսանողների համար:

Երիտասարդները ծանոթացան ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ստեղծման, ինչպես նաև պատմական և ճարտարապետական արժեք ունեցող Գլխամասային գրասենյակի շենքի  պատմությանը, այնուհետև համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ուսանողներին հակիրճ տեղեկատվություն տվեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ ֆիզիկական անձանց և կորպորատիվ հաճախորդներին առաջարկվող պրոդուկտների, կառավարման մարմինների գործառույթների և այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ:   

Անդրադարձան նաև ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրամադրվող ուսանողական քարտին, որի ընձեռած բազմաթիվ հնարավորություններից մեկն էլ՝ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի վարկային գիծ ստանալն է: Ապագա ֆինանսիտներին հետաքրքրում էին նաև առևտրային բանկերում պահանջված հաստիքների, բանկային կարիերա սկսելուն առնչվող մի շարք մանրամասներ, ինչպես նաև թվային համալիր ծառայությունները, որոնք թույլ են տալիս արագ լուծել տարբեր խնդիրներ: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պատրաստակամ է ուսանողներին հնարավորություն ընձեռել՝ պրակտիկայում սովորել բանկային գործի առանձնահատկությունները, աջակցելով բոլոր այն երիտասարդներին, որոնք ձգտում են ընդլայնել իրենց հորիզոնները և հասնել մասնագիտական  բարձունքների: 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Ամենաշատ