News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Գեզի այգու» դատավարության հետ կապված գրառում է արել Twitter–ում։

Կարո Փայլանը գրել է. «Ովքեր ուզում են, որ Թուրքիայում ամեն ինչ լավ լինի, կարողացան Էրդողանին համոզեն, որ «Գեզի այգու» գործով մեղադրվողներն արդարացվեն։ Սակայն հանցախումբը, որը չի ցանկանում, որ Թուրքիայում ամեն ինչ կարգավորվի, համոզեց Էրդողանին, որ Օսման Կավալան շարունակի մնալ անազատության մեջ։ Այս երկրում չկա օրենք, ոչ մեկ պաշտպանված չէ»։

Նշենք, որ «Գեզի այգու» դատական գործով դատավարությանը բոլոր մեղադրյալներն արդարացվել են, սակայն հայտնի թուրք իրավապաշտպան Օսման Կավալան հենց դատարանում նորից ձերբակալվել է այս անգամ արդեն 2016–ի հեղաշրջման փորձի գործով։

Տպել
Ամենաշատ