News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երկու օր առաջ մասնագետները եղել են Վարդաշենի 6–րդ փողոցի 68ա հասցեում եւ արձանագրել, որ փակցված փարոսիկների 80 տոկոսը բացված է՝ սողանքային պրոցեսը սկսված է։ Վերջնական կարծիքն այն է, որ շենքը պետք է քանդվի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հույսի Կամար» ՍՊԸ տնօրեն Վալերիկ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ այս պահին շենքում վթարավտանգ գործընթացը շարունակվում է. «Տեխնիկական վիճակը դառնում է խիստ վթարավտանգ։ Իմ նախկին եզրակացությունում գրել եմ, որ այդ շենքերը պետք է չպահպանել, դրանք կառուցված են  շինարարական սխալ նորմատիվներով, արժեք չի ներկայացնում, որ պահպանես։ Վերակառուցելն ավելի թանկ կարժենա, քան նորի կառուցումը։ Երկրաշարժին այդ շեքը չի դիմանա»։

Մասնագետի խոսքով՝ շենքը չորրորդ կարգի վթարային չէ, բայց մոտ է, նոր եզրակացությունը 2 օրից կուղարկվի քաղաքապետարան. «Համարյա հասել է 4–ի։  Պատշգամբներն ավելի վթարավտանգ են։ Երեխան չի իմանում, որ չի կարելի գնալ այնտեղ կանգնել, չի իմանում, որ կարող է քար ընկնել գլխին, ես գրել եմ, որ դրանք պետք է անմիջապես փակվեն։ Բնակիչներին պետք է անհապաղ հանել այնտեղից»։

Անդրադառնալով փետրվարի 18-ին Վարդաշենի 6–րդ փողոցի 68ա հասցեում Երեանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանի հայտարարությանը, թե վերջինը զանգել է իրեն, ներկայացել որպես ավագնու անդամ,  «Իմ քայլը» խմբակցության ղեկավար,  պատասխան է ստացել, որ շենքն անմխիթար վիճակում է եւ պետք է մարդկանց անհապաղ տարհանել, ապա լսելով, որ ԲՀԿ խմբակցության անդամն է, ստացել է այլ պատասխան, թե  սխալվել եմ, շենքը 3–րդ կարգի վթարային է, Առաքելյանը չհերքեց այդ լուրը. «Նման հեռախոսային խոսակցություն եղել է, նա «Իմ քայլից» է ներկայացել։ Ես մտածել եմ, որ օպերատիվ լուծում կստանա։ Ես ավելի լավ է գրեմ 4–րդ, 5–րդ, գիշերը հանգիստ քնեմ, բա որ մի բան լինի, վաղն ինձ կասեն՝ ընկեր, այս ի՞նչ ես դու գրել, 60 ընտանիքին կործանեցիր քո դատարկ մտքերով։ Մարկոս Հարությունյանը կասկածում էր իմ խոսքի վրա, մենք միասին գնացինք տվյալ շենք, ինքը մեքենայի մեջ ասաց, որ սա տիպիկ 3–րդ կարգի վթարային շենք է»։

Ավագանու անդամի հայտարարությանն անդրադարձ եղավ նաեւ ԱԻՆ–ից։ ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սոս Մարգարյանի խոսքով՝ հանրության շրջանում կարող էր թյուր կարծիք ստեղծվել, քանի որ սեյսմիկ ասելով՝ մարդիկ պատկերացնում են ԱԻՆ–ի Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը, սակայն Հայաստանում գոյություն ունեն շուրջ 40 լիցենզավորված կազմակերպություններ։

«Մարկոս Հարությունյանն իր հարցազրույցում ասաց, որ կապվել է սեյսմիկի ղեկավարի հետ, եւ ղեկավարը կարծիքը փոխել է, սկզբում 4-րդ կարգ, հետո 3։ Ես զանգեցի պարոն Հարությունյանին, քանի որ ոչ ինձ, ոչ էլ աշխատակիցներից որեւէ մեկին  ոչ ոք չէր զանգել։ Պարզվեց, որ տեղի է ունեցել թյուրիմածություն, կապվել էին այն կազմակերպության հետ, որն իրականացրել էր նշված շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը»,– նշեց Մարգարյանը։

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե ինքը չի նշել ԱԻՆ–ի անունը, սակայն նախարարությունից ստացված զանգից հետո, հետաքրքրվել եւ պարզել է, որ խոսել է «Հույսի կամար» ՍՊԸ–ի տնօրենի հետ։

«Տեղեկացա, որ ՀՀ–ում գործում են բազմաթիվ ՍՊԸ–ներ, որոնք իրավասու են սեյսմիկ հետազոտություններ անել։ Խոսքը  «Հույսի կամար» ՍՊՒ–ի մասին էր, տնօրենի հետ եմ խոսել՝ Վալերիկ Առաքելյանի»։

Հիշեցնենք, որ երեկ Վարդաշեն 6–րդ փողոց 68ա հասցեում քարաթափման դեպքից հետո, շենք էին այցելել նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության 2 անդամները։ Նրանցից Մարկոս Հարությունյանն ասել էր, որ զանգել է սեյսմիկի ղեկավարին, ներկայացել, որ ավագանու անդամն է խոսում, սակայն հարց է հնչել, թե որ խմբակցությունից։ Հարությունյանն անակնկալի գալով ասել է, որ խոսում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, ինչին հաջորդել է պատասխան, որ շենքը անմխիթար վիճակում է եւ պետք է բնակիչներին անհապաղ տարհանել։ Հարությունյանը հարցրել է՝ դու սեյսմիկ ես, թե՞ սոցիոլոգ, ԲՀԿ խմբակցությունից եմ, պատասխան է հնչել, թե սխալվել ենք, վթարային չէ, 3–րդ կարգի է։

Տպել
Ամենաշատ