News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը ձգտում է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել նոյեմբերին կայանալիք ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու, խոստացել է մի քանի շաբաթվա ընթացքում հրապարակել իր հարկային հայտարարագրերը: Նա այս մասին հայտարարել է Լաս Վեգասում (Նեւադա նահանգ) դեմոկրատների համազգային հեռուստաբանավեճերի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Հարկային հայտարարագրերի հրապարակումը ժամանակ կպահանջի,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու դա չի արել մինչեւ հիմա: - Դրանք մի քանի հազար էջ ծավալով փաստաթղթեր են: Դրանցում արտացոլված կլինեն տեղեկություններ իմ բոլոր ներդրումների մասին»:

Մասաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենն իր հերթին Բլումբերգին մեղադրել է հարկային հայտարարագրերի բովանդակությունը թաքցնելու մեջ: «Ընտրություններում դեմոկրատները չեն կարող հաղթել, եթե թեկնածուն լինի մարդ, որը թաքցնում է իր հարկային հայտարարագրերը,- հայտարարել է նա: - Դեմոկրատները մեծ ռիսկի կդիմեն այն դեպքում, եթե թեկնածու առաջադրեն միլիարդատիրոջը»:

Այս տարի դեմոկրատների երրորդ հեռուստաբանավեճերը ընթանում են փետրվարի 22-ին Նեւադա նահանգում Դեմոկրատական կուսակցության ակտիվիստների ժողովներից 2 օր առաջ, որոնց ժամանակ այդ նահանգից 36 պատվիրակներ են առաջադրվելու հուլիսի 13-16-ը Միլուոկիում (Վիսքոնսին նահանգ) կուսակցության ազգային համագումարին մասնակցելու համար, որի ժամանակ հայտնի է դառնալու ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակցի անունը:

ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ