News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր (դադարեցված լիազորությունները) Արայիկ Մելքումյանը ճանաչվել է սնանկ եւ այւս պահին էլ ԱՄՆ-ում է։ Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա նիստին քննվում է դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը։

ԲԴԽ դատավորի հարցին՝ արդյոք ԲԴԽ-ն կարո՞ղ է իմանալ՝ որտե՞ղ է Արայիկ Մելքումյանը, նրա ներկայացուցիչն ասաց, որ դատավորն այս պահին Հայաստանում չէ։ ԲԴԽ դատավորն էլ ասաց, որ ունեն տեղեկություն՝ դատավորը գտնվում է ԱՄՆ-ում։

ԲԴԽ դատավորը հայտնեց նաեւ, որ Մելքումյանը ճանաչվել է սնանկ, ներկայացուցիչն էլ ասաց, երբ դատավորի լիազորությունները դադարեցվել են, չի ունեցել ֆինանսական միջոցների այլ աղբյուրներ։

Դատավորն էլ դիտարկում արեց, թե արդյոք դատավորը, որը սնանկ է ճանաչվել, բանկերի նկատմամբ ունի պարտավորություն՝ 4 միլիոն դրամի չափով, 78 հազար դոլարի չափով՝ արդյոք նման դատավորը կարո՞ղ է լինել արդար ու անաչառ դատավոր։

Ներկայացուցիչն ասաց, որ Դատական օրենսգրքով նախատեսված չէ որեւէ դրույթ՝ եթե դատավորի նկատմամբ կա սնանկության վարույթ, ապա նրա լիազորությունները պիտի դադարեցվեն. «Մենք պարտավոր ենք առաջնորդվել իրավական նորմերի պահանջներով։ Կարծում եմ, որ դատավորը կարող է լինել անաչառ, նման ֆինանսական պարտավորությունները դեռեւս չեն ստիպում դատավորին՝ լինել օբյեկտիվ եւ անաչառ դատավոր։ Ձեր կողմից հնչեցված թվերը դեռեւս չեն նշանակում, որ այդ գումարները հաստատված են։ Կայուն եկամտի առկայությունը կարող է հանգեցնել անվճարունակության հիմքերի վերացման»։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել է հակասահմանադրական:

Տպել
Ամենաշատ