News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան եւ Գերմանիան հաջորդ սերնդի կործանիչի նախատիպը ստեղծելու 150 մլն եվրո գումարի համաձայնագիր են ստորագրել՝ նախագիծ, որը կենսական կարեւոր է համարվում, Եվրոպայի համար, հայտնում է Reuters-ը։

Dassault Aviation-ը, AVMD-ը, PA-ն եւ Airbus-ը կստեղծ են ինքնաթիռ, որը, ինչպես սպասվում է, կսկսի գործել 2040 թվականից, որպեսզի փոխարինի Dassault Rafale եւ Eurofighter ռազմական ինքնաթիռներին։

«Սա Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ շատ հավակնոտ նախագիծ է, որին միացել է Իսպանիան»,- ստորագրման արարողությունից հետո լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին։ «Դա թույլ կտա մեր երկրներին դիմակայել սպառնալիքներին ու մարտահրավերներին 21-րդ դարի երկրորդ կեսում, եւ ցույց է տալիս եվրոպական պաշտպանության հանդեպ մեր կամքն ու ձգտումը»։

Գերմանիայի խորհրդարանն անցյալ շաբաթ հավանություն է տվել նախագծի ֆինանսավորմանը։ Իսպանիան նախագծի սկզբնական փուլի մասնակից է եւ պաշտոնապես դրան կմիանա ավելի ուշ, 2020-ին՝ ներդնելով մոտ 50 մլն եվրո։

Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի մոտ 4 մլրդ եվրո՝ մինչ նախագծի ավարտը 2026թ․։ Ինքնաթիռի արտադրությունը կսկսվի 2040թ․։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ