News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

18-րդ դարի թագը, որը մեծ կրոնական նշանակություն ունի, 21 տարի առաջ կորել էր Եթովպիայի եկեղեցուց, ասվում է Նիդեռլանդների կառավարության հայտարարության մեջ, հայտնում է CNN-ը։

Եթովպական ծագումով Սիրակ Ասֆոն, որը Նիդեռլանդներ է ներգաղթել 1970-ականներին, հայտարարել է, որ թագը «իր ձեռքն է ընկել» 1998 թվականին։

Նախկին փախստական Ասֆոն AFP-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թագը գտել է իր տանը հյուրի թողած ճամպրուկի մեջ։ Այնուամենայնիվ, նա թաքցրել է անգին առարկան 21 տարի։ Նրա խոսքերով՝ ինքը չի ուզեցել վերադարձնել «գողացած ժառանգությունը այն նույն ռեժիմին, որից այն գողացվել էր» եւ 21 տարի սպասել ու պաշտպանել է այն։

Անցյալ տարի Ասֆոն, որն այժմ Նիդեռլանդների քաղաքացի է, դիմել է այդ երկրի ԱԳՆ, որպեսզի հայտնի, որ թագն իր մոտ է։ Դա սկիզբ էր դրել մի շարք խոսակցությունների, որոնց գագաթնակետը դարձավ հանձնման հատուկ արարողությունը, երբ Եթովպիայի նախագահ Աբի Ահմեդը պաշտոնապես ստացավ արտեֆակտը։

Նա շնորհակալություն հայտնեց Նիդեռլանդների կառավարությանն այն բանի հանար, որ վերադարձրեց «թանկարժեք թագը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ