News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունը 40 ամսվա բանտային ազատազրկման է դատապարտվել այն բանից հետո, երբ արդարադատության նախարարությունը հրաժարվել է յոթ տարվա պատժի իր սկզբնական խորհրդատվությունից, հայտնում է AP-ը։

Սթոունին մեղադրում են Կոնգրեսին սուտ ցուցմունքներ տալու, 2016թ․ ընտրություններին ռուսական միջամտության գործով Ներկայացուցիչների պալատի կողմից անցկացվող հետաքննությանը խոչընդոտելու մեջ։ Նա հերքում է բոլոր մեղադրանքները՝ դրանք համարելով քաղաքական դրդապատճառներ ունեցող։

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե այն ինչ կատարվում է Սթոունի հետ, անարդար է եւ չպետք է կրկնվի։

Սթոունը դարձել է Թրամփի վեցերորդ օգնականը կամ խորհրդականը, որին մեղադրանքներ են ներկայացվել «ռուսական միջամտության» գործով Ռոբերտ Մյուլլերի հատուկ հետաքննության արդյունքներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել